Անձնվեր ծառը
Շել Սիլվերսթին
... Իսկ երբ տղան հոգնում էր՝ ննջում էր ծառի շվաքում։ Եվ տղան սիրում էր ծառին․․․ անչափ։ Եվ ծառը երջանիկ էր։ Բայց ժամանակն անցնում էր։ Եվ տղան մեծանում էր։ Եվ ծառը հաճախ էր մենակ մնում․․․
... Իսկ երբ տղան հոգնում էր՝ ննջում էր ծառի շվաքում։ Եվ տղան սիրում էր ծառին․․․ անչափ։ Եվ ծառը երջանիկ էր։ Բայց ժամանակն անցնում էր։ Եվ տղան մեծանում էր։ Եվ ծառը հաճախ էր մենակ մնում․․․
Այս գիրքը պատմություն է գյուղի և քաղաքի հակոտնյա իրականությունների, դրանց խաչմերուկում ծնված նվիրական երազանքի, և հանուն այդ երազանքի մղվող պայքարի մասին
Այս հիանալի նկարազադումներով գիրքը իսկական ընտանեկան ընթերցանություն է՝ նրանց համար, ովքեր սիրում են ծիծաղել, երազել ու կարողանում են չընկրկել դժվարությունների առաջ, նրանց համար
Ռուս մանկագիր Ալեքսանդր Վոլկովի «Զմրուխտե քաղաքի կախարդը» հայերեն թարգմանությամբ և գունագեղ նկարազարդումներով հեքիաթային վիպակը, ձեր փոքրիկին կտեղափոխի մի կախարդական աշխարհ՝ ճամփորդելու զարմանահրաշ Զմրուխտե քաղաք, Էլլի անունով փոքրիկ աղջկա և նրա հավատարիմ, ուրախ ընկերներ Զարհուրիկի, Երկաթե Փայտահատի ու Վախկոտ Առյուծի հետ: Փոքրիկները կիմանան, թե ինչպե՛ս Էլլիին հաջողվեց ընկնել կախարդական աշխարհ, և ինչ զարմանալի արկածներ ունեցավ նա այնտեղ իր ընկերներ հետ: Երեխաները ընթերցելիս կհանդիպեն չար ու բարի կախարդների և ուրիշ հետաքրքիր կերպարների: Փոքրիկ ընթերցողը կիմանա նաև թե՝ ինչ սուտ էլ որ լինի վերջիվերջո բացվելու է: Չէ՞որ, ինչպես ասում են, ստի ոտքերը կարճ են…
Հռչակավոր արվեստագետներին առաջին անգամ հայերենով ներկայացվող «Ճանաչիր ինձ» շարքի երրորդ գրքույկը փոքրիկ ընթերցողին ծանոթացնում է ականավոր հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի հետ: Երեխաների համար մատչելի կերպով ներկայացված են նրա կյանքի ուղին, կարևոր իրադարձություններն ու ստեղծագործական հաջողությունները: Գրքի այսպիսի ձևաչափն առավել հետաքրքիր է դարձնում ծանոթությունը նկարչի և նրա գործերի հետ: Իսկ գրքույկում ներառված բազմաթիվ գրավիչ խաղերը կնպաստեն երեխայի երևակայության և տրամաբանական ունակությունների զարգացմանը:
Հռչակավոր արվեստագետներին առաջին անգամ հայերենով ներկայացվող «Ճանաչիր ինձ» շարքի առաջին գրքույկը փոքրիկ ընթերցողին ծանոթացնում է հոլանդացի մեծ նկարիչ Վինսենթ Վան Գոգի հետ: Գրքի այսպիսի ձևաչափն ավելի հետաքրքիր է դարձնում նկարչին և նրա գործերին ծանոթանալը: Իսկ գրքույկում ներառված խաղերը` գլուխկոտրուկներ, փազլներ, բավիղ (լաբիրինթոս) և այլն, կնպաստեն երեխայի երևակայության և տրամաբանական ունակությունների զարգացմանը: Նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական հասակի երեխաների համար: