Ռուզաննա Դանիելյան «Ռուպին՝ հարյուրերորդ ոչխարը»
Այս հեքիաթը մանկական վախերի , այս դեպքում ՝ առաջին անգամ դպրոց գնալու պատճառած անհանգստության հաղթահարման մասին է։
Այս հեքիաթը մանկական վախերի , այս դեպքում ՝ առաջին անգամ դպրոց գնալու պատճառած անհանգստության հաղթահարման մասին է։
«Վայրի Հայաստան» գրքի հեղինակը Անաստասիա Կլեշնինան է, ով նկարազարդող է և կենսաբանության ուսուցչուհի։ Անաստասիան Հայաստան է եկել Մոսկվայից`պատերազմը սկսվելուց հետո։ Գիրքը հայկական լեռնաշխարհում հազվադեպ հանդիպող կենդանիների մասին է: Կարդալով այս գիրքը երեխաները կծանոթանան լեռնային երկրի մեր յուրօրինակ բնակիչներին։ Նաև, կվայելեն Անաստասիայի յուրօրինակ նկարչությունն ու ճաշակը:
Երեխաների հետ ճամփորդելը Հայաստանով է´լ ավելի հետաքրքիր ու բացահայտումներով լի կդառնա «Հայաստանը ափի մեջ» գրքույկով, որտեղ երեխաները կկարդան, թե ուր ճամփորդել Հայաստանում, կիմանան զարմանալի փաստեր ու պատմություններ Հայաստանի մասին, կստեղծագործեն, կխաղան ու կունենան առաջադրանքներ գրեթե ամեն էջին: Ճամփորդելիս` վերցրու հետդ «Հայաստանը ափի մեջ» գրքույկը: Հեղինակ` Անաստասիա Իգնատուշչենկո Նկարազարդումները` Լուսինե Խանդիլյանի
Путешествие с детьми по Армении станет намного интереснее и полным открытий с творческим блокнотом «Армения на ладони», где почти на каждой странице дети смогут найти для себя новые идеи для путешествий, узнавать удивительные факты и истории об Армении, творить, играть и справляться с задачами почти на каждой странице. Отправляясь в путешествие, берите с собой творческий блокнот «Армения на ладони».
Վիլյամ Սարոյանի «Առակներ» գրքում ներառված են Բիթլիսից եկած իր ազգականների հիշած ուսանելի պատմություններ, ինչպես նաև՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնո հայաշատ քաղաքում ապրող ծեր ու մանուկ հայերի հետ պատահած հետաքրքիր դեպքեր: Գիրքն ունի յուրօրինակ կառուցվածք. կենտ (աջ) էջերում տեղադրված են այդ նկութերը բնագրի լեզվով, իսկ զույգ (ձախ) էջերում՝ հայերեն թարգմանությունները, ինչը նաև կօգնի ընթերցողին կատարելագործել անգլերենի իր իմացությունը:
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը «Սասնա ծռեր» էպոսի միայն մեկ ճյուղի անավարտ մշակումն է։ Այն լավագույնն է եղած մշակումների մեջ։ Պոեմը գրվել է դեռևս 1902 թվականին։ Կազմված է 24 գլխից։ Գրքի նկարազարդումների հեղինակն է հայ մեծ նկարիչ Գրիգոր Խանջյանը։ Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։